չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե ասում ենք՝ մենք պարտվել ենք, նշանակում է՝ Ադրբեջանը հաղթել է. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Եթե ասում ենք՝ մենք պարտվել ենք, նշանակում է՝ Ադրբեջանը հաղթել է. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև քաղաքական թիմում այդպիսի հարցադրում չկա, նաև հասարակության լայն շրջանի մոտ այդպիսի պահանջ չկա: Այս մասին 24TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշց, որ վարչապետն իր գլխավորած թիմի հետ պետք է անի ամեն ինչ, որ երկիրը հնարավորիս անցավ դուրս գա այն ծանր իրավիճակից, որում հայտնվել ենք:

Աղազարյանը խոսեց նաև ընդդիմության վարչապետի թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին՝ ասելով, որ նրան վաղուց է ճանաչում և նրա մասին կխոսի միայն դրական նոտայով:

Անդրադառնալով հարցին, թե հասարակությունն ասում է, որ իշխանությունները հողեր հանձնող են, այս գնահատականները լսելիս ի՞նչ է մտածում Աղազարյանը՝ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Երբ այդպիսի գնահատականներ են տալիս, այդպիսի դաժան, կգա ընտրության օրը, ժողովուրդը կասի՝ հաջողություն ձեզ և երբ ժողովուրդը ասի՝ հաջողություն, կգա իշխանության մեկ ուրիշ ուժ և կձեռնարկի իրավական գործընթացներ մեր իշխանության այս կամ այն անդամի ունեցած բացասական դերակատարաության աստիճանը որոշելու համար՛՛:

Ի՞նչ պետք է անի պարտված ղեկավարը, արդյոք պիտի ազնիվ լինի ու հեռանա՞. պպատասխանելով այս հարցին՝ պատգամավորը նշեց. ՛՛Ես այդ պարտված տերմինի հետ համաձայն չեմ, որովհետև, երբ ասում եք, որ մենք պարտվել ենք,  նշանակում է՝ մեր հակառակորդը՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, հաղթել է, մենք կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերը այդ իմաստով, ես ինչքան որ վերլուծություն եմ արել, իրենք երկու ծրագիր ունեին. ծրագիր՝ մինիմում, ծրագիր մաքսիմում՝: Մաքսիմումը ՝ Արցախը հայաթափել և այդ հարցը հանել օրակարգից և ծրագիր մինիմումը՝ Արցախը որպես փոքր օղակ թողնել Ադրբեջանի կազմի մեջ՝ որոշակի ինքնավարությամբ։ Ոչ մի ծրագիր էլ չի իրականացվել՛՛։

 

  • Կիսվել: