«Եթե ասելիք լիներ, կասվեր». ՔՊ-ականը՝ Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ չհղելու մասին
Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցում դեռ որոշում չկա կայացված: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել:
Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որեւէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: