հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր

Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության. ՔՊ-ական պատգամավոր

Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն լուծումները, որ ունենք եւ փորձում ենք ձեւավորել համագործակցային լայն դաշտ, որպեսզի Հայաստանը ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, հանկարծ մեկուսացման մեջ չհայտնվի: Թե ինչ է դրանից ստացվում, ժամանակը ցույց կտա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունը խաղաղություն էր խոստանում, բայց հիմա հայտարարում է, որ այդ խաղաղությունը երաշխավորված չէ, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք ցանկացանք խաղաղություն, մյուսները համաձայնեցին: Ադրբեջանցիներին այդ խաղաղությունը ձեռք չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպարունակի պատերազմ սկսելու վտանգներ: Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետեւ գործ ունենք շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետող, թշնամաբար տրամադրված հարեւանի հետ:

Զուգահեռաբար, մենք գիտակցում ենք, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը  համարժեք բալանսավորված ուժային կառույց՝ բանակ ունենալն է, որով մենք հիմա զբաղված ենք»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: