ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե 2008-ին Սերժ Սարգսյանին հայ-թուրքականով չխանգարեին, այս պատերազմը միգուցե այս ձեւով չէր լինի.  Մարուքյան

Եթե 2008-ին Սերժ Սարգսյանին հայ-թուրքականով չխանգարեին, այս պատերազմը միգուցե այս ձեւով չէր լինի. Մարուքյան

Ես սպառնալիք տեսնում եմ Թուրքիայի հետ հրաբերությունները չկարգավորելու մեջ: Այս մասին, այսօր Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այդ սպառնալիքը արդեն տեղի է ունեցել, եւ եթե 2008 թվականին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը եւ այդ նախաձեռնությունը տեղի ունենար, այս պատերազմը միգուցե այս ձեւով չէր լինի: Հետեւաբար, ես 2008-ին էլ եմ կարծել եւ աջակցում էի, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների: Այսօր ես ուրախ եմ, որ բանագնացների առաջին հանդիպումից հետո հստակ արձանագրում կա Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարության մեջ, որ բանակցությունները սկսվել են առանց նախապայմանների»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այսօր էլ հակառակորդը կրակում է, հարձակվում է, սպանում է, Մարուքյանն ասաց, որ հենց դրա համար էլ պետք է հարաբերությունները կարգավորել. «Մեզ հետ նման արհավիրք է տեղի ունեցել, որովհետեւ ժամանակին մեզ տրված շանսերը մենք չենք օգտագործել, կամ լավ չենք օգտագործել, կամ էլ օգտագործել ենք, չի ստացվել: Հիմա էլի շանս ունենք դա օգտագործելու, հարաբերություններ կարգավորելու: Հարաբերությունների չկարգավորումն է, որ հղի է լինելու ապագայում նոր պատերազմների, նոր կոնֆլիկտների եւ նոր զոհերի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հարաբերությունների կարգավորումը տեսնում է իր տարածքային ամբողջականության ճանաչման եւ Սյունիքի միջանցք բացելու համատեքստում, ԼՀԿ ղեկավարը նկատեց. «Հայաստանում մենք ավելի շատ քննարկում ենք, թե ինչ է տեսնում Ադրբեջանի ղեկավարը, քան մենք ինչ ենք տեսնում: Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում: Ես էլ տեսնում եմ, որ Արցախը կայացած գործոն է իր նախագահով, իր դրոշով, իր գերբով, իր բանակով: Անվտանգություն այնտեղ պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով»:

  • Կիսվել: