հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը

Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը

 Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգու) Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ և կարևորել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: 

Այս մասին տեղեկացավ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:
 
«Էստոնիայի խորհրդարանում Հայաստանի բարեկամության խմբի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, որի ընթացքում սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Հայտարարության հեղինակները խորը համոզմունք են հայտնել առ այն, որ բռնությունը խնդիրների լուծում չի բերում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դիվանագիտական միջոցներով:
 
Նրանք առաջընթաց արձանագրելու համար կարևորել են հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես՝ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: «Մարդասիրական խնդիրների լուծումը, ինչպես նաև թշնամական հռետորաբանությունից ձեռնպահ մնալը առաջին, բայց անհրաժեշտ քայլերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,- շեշտել են հայտարարության հեղինակները՝ Ռայվո Տամմը, Միխայիլ Լոտմանը, Մատի Ռայդման, Թարմո Կրուսիմյեն և Պոլ Պուուստուսմաան:

  • Կիսվել: