Էսկալացիայի վտանգը մշտապես կա, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել. Վահան Կոստանյան
Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի՝ նա պատասխանեց, որ հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունը Հարավային Կովկասում։
ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցը իրենց ուշադրության կենտրոնում են ու մշտապես բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում են այդ մասին։