հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ ու հարություն առել ի մեռելոց. Փաշինյան

Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ ու հարություն առել ի մեռելոց. Փաշինյան

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմի, որովհետեւ մարդը էմոցիոնալ էակ է, ինչ-որ պահի կարող է պատրաստ լինի, ինչ-որ պահի՝ ոչ։ Այս մասին այսօր Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատերազմի։ Ես պետության ղեկավար եմ եւ չեմ կարող ասել, որ պատրաստ եմ պատերազմի, որովհետեւ կստացվի՝ պատրաստվում ենք պատերազմի, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ ռազմաքաղաքական վիճակի վրա։ Ես պատրաստ եմ խաղաղության։ Բայց չափման միավոր չկա հոգեբանորեն պատրաստ լինելու։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդն ինչ-որ պահի կարող է պատրաստ լինել, հաջորդ պահին՝ ոչ։ Մարդու առանձնահատկությունն է դա։ Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ եւ հարություն առել ի մեռելոց, եթե կարելի է այդպես ասել։ Հիմա էլ չասեն թե ինքս ինձ աստվածացնում եմ, մարդկային իմաստով եմ ասում՛՛:

  • Կիսվել: