ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էս թեման փակեք․ Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքի շուրջ աղմուկի մասին

Էս թեման փակեք․ Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքի շուրջ աղմուկի մասին

«Ինքը անձնական խնդիրա, անձնական միջոցառումա։ Կենտրոնանալ ընտանիքի, մարդու անձնական միջոցառման վրա և դա սարքել չգիտեմ ինչ․․․Ավելի լավա մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք համազգային բնույթ ունեն»,-այսպես արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի վերաբերյալ հարցին։

Մելքումյանի խոսքով՝ եթե նախընտրական փուլում չլինեինք, գուցե այդպիսի արձագանք չլիներ, շքեղ հարսանիքը սովորական ընկալվեր։

«Համացանցում ինչ ասես՝ չի լինում, ես առանձնապես ուշադրություն չեմ դարձնում։ Սա անձնական գործա։ Ես միանշանակ գտնում եմ, որ նման արձագանքը տեղին չի։ Անձնական միջոցառումա, պետք չի շատ մտասևեռվել, կենտրոնանալ։ Միգուցե ԲՀԿ-ն հայտա ներկայացրել, որ լայն թափով գնում է ընտրություններ, դրա համար է այսպես: Էս թեման փակեք, այլ լուրջ հարցեր կան»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքը։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է: Հարսանիքը կայացել է «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44-օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նշենք նաև, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

  • Կիսվել: