երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ես Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել. Նիկոլ Փաշինյան

Ես Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Կարպի համայնքում անդրադարձավ Շուշիի վերաբերյալ իր արած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում վարչապետը Շուշիի մասին խոսելիս քաղաքը ՛՛դժբախտ ու դժգույն՛՛ էր անվանել: Վարչապետի բնորոշմամբ՝ ինքն անհաջող է ձևակերպել միտքը, բայց բովանդակային առումով սխալ չի արել:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ես անզգուշություն ունեցա, Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել: Չարժեր ձևի առումով այդպես ասել: Այսօր այդ մարդիկ դառել են Շուշիի ամենամեծ պաշտպանը, այդպես ասած: Ժողովո՛ւրդ ջան, 2020-ին ո՞վ է եղել Շուշիում: 30 տարվա մեջ ի՞նչ ենք արել մենք Շուշին:

Այո՛, ես ձևի առումով սխալ ձևակերպում ընտրեցի, բայց բովանդակության առումով ոչ մի սխալ բան չասացի, որովհետև Շուշին, նրանց Շուշին Ղարաբաղում չի եղել, ժողովո՛ւրդ, նրանց Շուշին Շվեյցարիայում ու Բադեն-Բադենում ա եղել: Բա եկեք գնանք Իտալիա, Փարիզ, եկեք գնանք հունական կղզիներ, գնանք բադեն-բադեններ և կտեսնենք նրանց՝ ոչ դժգույն շուշիները, ա՛յ էնտեղ են նրանց շուշիները: Նրանք կառուցել են իրենց շուշիները աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս հեռու Շուշիից՛՛:

  • Կիսվել: