հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ո՞վ ասաց, որ թալանվածը ժողովրդին վերադարձնելու խոստումը չի կատարվել. Կգնաք, կտեսնեք, թե ինչքան գումար է հետ բերվել տարբեր տնտեսվարողներից, ինչքան մասնաբաժիններ տարբեր ընկերություններում, ինչքան գույք, ինչքան գումար են վճարել, չեմ ուզում հիմա անուններ տամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ո՞ր մարդասպանն է բռնվել, նա պատասխանեց. «Դե հիմա ուզում եք անուն առ անուն մեկնաբանե՞մ»:

Հիշեցմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Ձկնկուլի գործով մարդասպան էր անվանել նաեւ Սամվել Ալեքսանյանին՝ նշելով, որ հետքերը տանում են ԱԺ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում եւ իմ համարել-չհամարելը շատ քիչ է, որովհետեւ պետք է հետեւից իրավական գործընթաց: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը հիմա ցուցմունք է տալիս Աղվան Հովսեփյանի գործով»:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների կատարածներին քրեական պատասխանատվության ենթարկելու խոստմանը, ԱԺ նախագահն ասաց. «Այն ժամանակ շատ քիչ պաշտոնյա, շատ քիչ գործարար, շատ քիչ դասատու, շատ քիչ տնօրեն, շատ քիչ լրագրող, շատ քիչ խմբագիր, շատ քիչ քաղաքացի, շատ քիչ  ոստիկան կար, որ ներգրավված չէր այդ պրոցեսում: Հասարակության մեջ մասը ներգրավված է եղել ընտրակեղծարարության մեջ»:

  • Կիսվել: