երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ես քեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյա՚ն, հենց հիմա դու սխալվում ես. Սամվել Բաբայան (Տեսանյութ)

Ես քեզ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյա՚ն, հենց հիմա դու սխալվում ես. Սամվել Բաբայան (Տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ հնարավոր է բանակցել։ Ժամանակին իրենք են պարտվել, բայց մենք խոսել ենք իրենց հետ, բանակցել, այսօր էլ մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, բայց առանց նվաստանալու»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ 

«Պատերազմից խուսափելու համար պետք է ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ Այսպես շարունակվելու դեպքում պատերազմ լինելու է։ Հայաստանի իշխանությունն ինքն իրեն համոզել է, որ կարևորը պատերազմ չլինելն է՝ ինչ գին էլ որ դա պահանջի։ Նիկոլ Փաշինյանն իրեն համոզել է, որ միակ ճիշտ ուղին այն է, որն ինքն է տեսնում։ Ես ասում եմ՝ հենց հիմա դու սխալվում ես, Նիկոլ Փաշինյան։ Սխալվում ես, երբ ասում ես, թե Ղարաբաղի հարց չկա։ Ես բանակցել եմ ամերիկացի մասնագետների հետ ու ասել, որ երբ ասում են, թե հարցը չկա, չի նշանակում, թե այն իսկապես չկա։ Երբ դու խնդիրը շրջանցում ես, քեզ թվում է, թե դու լուծել ես այն, բայց շրջանցելը դեռ չի նշանակում լուծել, գուցե նշանակում է ական դնել։ Տարածաշրջանի ժողովուրդները պիտի հասնեն այն գիտակցման, որ գերտերությունների կողմից չօգտագործվեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

  • Կիսվել: