Ես պիտի դեռ շատ ձեզ հետևեմ, որ ձեր նման հարցը քաղաքականացնեմ. Թունյանը՝ Արթուր Խաչատրյանին
Դահլիճում մարդիկ կան, որ հիմա իշխանություն են, իսկ մի քանի տարի առաջ ընդդիմություն էին. վերջերս 2017 թ-ին մի ընդդիմադիր պատգամավորի խոսքեր էի լսում, որ ասում էր մեր բառապաշարից պետք է հանենք փոխզիջում բառը։ Այդ նախկին ընդդիմադիրը հիմա ՀՀ կառավարության ղեկավարն է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին։
Նա ընդգծեց, որ եթե ՀՀ-ից արտահանվող արտադրանքը չի ստուգում ՍԱՏՄ-ն, ապա ոչ թե պետք է այդ գործառույթը մաքսայինին տալ, այլ պարտադրել ՍԱՏՄ-ին այդ գործառույթն իրականացնել։
«Եթե մի որ պատասխանատու արտահանողի լոլիկի մոտ ցեց գտնեն, դա կարող է ՀՀ-ից արտահանվող ամբողջ լոլիկի արտահանումների վրա էական ազդեցություն ունենալ»,-ասաց նա:
Հարցի հարակից զեկուցող Բաբկեն Թունյանն ասաց, որ ՍԱՏՄ-ի գործառույթը այդ փոփոխությամբ որևէ մեկը չի կատարելու, խոսքը փաստաթղթերի ստուգման մասին է. «Պատկերեք, որ դուք օդանավակայանով գնում եք այլ երկիր, եւ chek-in-ի տեղը մեկ աշխատողմի փոխարեն լինի երեք հոգի, մեկը ձեր անձնագիրը ստուգի, մեկը տոմս տա, մեկը ճամպրուկի վրա բիրկան փակցնի: Հիմա մենք կրճատել ենք: Ասում ենք, որպեսզի ամեն մեկը իր հերթին արտահանողին չանհանգստացնի՝ եկեք էս ֆունկցիան տանք մաքսային ծառայությանը։
Ինչ վերաբերում է հարցը քաղաքականացնելուն՝ ամբիոնը քաղաքական է, ու ես պիտի ձեզ դեռ շատ հետևեմ, որ ձեր նման հարցը քաղաքականացնեմ»։
Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ եթե որևէ մարմին մի բան չի անում, դա պատճառ չէ, որ այդ մարմինը վերացնենք, հատկապես, եթե այդ մարմնի գործառույթը պահանջված է։ «Իսկ ՍԱՏՄ-ի գործառույթը խիստ պահանջված է՝ հաշվի առնելով, թե «Ռուպոդրեբնադզորի», թե «Ոռւսխոզնադզորի» նաև քաղաքական գործառույթը նաև հաշվի առնելով այն, որ ձեր կառավարությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին՝ բայց ջարդուփշուր է արել ՀՀ տնտեսական դիօվերսիֆիկացիան և դեպի ԵՄ արտահանումները կազմում են մեր արտահանումների խղճուկ 3.5 տոկոսը՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում»։