կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության․ Տոնոյանը հայտնեց քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու պատճառը

Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության․ Տոնոյանը հայտնեց քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու պատճառը

Նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն լինելու է, քանի որ կարիք է լինելու հանձնաժողովի աշխատանքների ճիշտ վերլուծության համար որոշակի տեղեկատվություն տրամադրել, որը կարող է պետական գաղտնիք պարունակել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
 
«Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության»,– նշեց Տոնոյանը։
 
Նա մեկնաբանեց, թե ինչու է որոշել հիմա մասնակցել նիստին։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում իր մոտ հարցեր է առաջացրել։ Դրան հաջորդել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրապարակային պատասխանը, ուստի նաև ինքը հրապարակայնորեն արված հայտարարություններին արձագանքելու կարիք ուներ։
Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հրապարակայնորեն դիմել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Այնուամենայնիվ, նրանք նիստին չեն ներկայացել։ Տոնոյանը մինչ հարցերին պատասխանելը` ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` խնդրելով կամ գալ նիստին, կամ առնվազն այլևս հրապարակայնորեն չանդրադառնալ իր գործունեությանը։

  • Կիսվել: