երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ես պարգևավճարների որոշումը ճիշտ եմ համարում. վարչապետ

Ես պարգևավճարների որոշումը ճիշտ եմ համարում. վարչապետ

Ես պարգեւավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը: Այս մասին այսօր Սիսիանում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենաճոխ հաշվարկներով 2020-ի բյուջեով պարգեւավճարների համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ, եւ միայն 70 մլրդ դրամ հատկացրել ենք թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր բարձրացնելու համար, առողջապահության ծախսերն էլ չեմ հաշվում: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, երբ պետական համակարգում աշխատում են միայն նրանք, ում աչքը ուրիշի գրպանին է, կամ էլ որոնք չունեն բավարար պրոֆեսիոնալ մակարդակ:

Այո, վճարելու ենք պարգեւավճարներ եւ ես բոլոր նախարարներից պահանջելու եմ խիստ արդյունավետություն: Ով արդյունավետ չեղավ, հանգիստ խղճով ուղարկելու եմ իր գործին: Երկրորդը, այո պետական կառավարման համակարգում աշխատանքի հեղինակությունը պետք է բարձրանա: Այդ ծառայությունը պետք է մատուցվի ամենաբարձր մակարդակով: Հանրային կառավարման բարեփոխումները իրականացնելու ենք, որպեսզի կառավարությունը քիչ խանգարի եւ հնարավորինս շատ օգնի»,-հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: