Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն. Փաշինյանը՝ Շվեյցարիայի աղմկահարույց հայտարարության մասին
Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցեղասպանության ուրացումը, ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, Քրեական օրենսգրքով նախատեսված արարք: Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի: Ընդհանրապես, կարելի է զարմանալ, թե ինչպես մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, եթե նա օգտագործում է Ցեղասպանություն բառը:
Մենք անընդհատ խոսում ենք և ճիշտ ենք անում, երբ խոսում ենք Մեծ եղեռնի մասին:
Ես ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն, անընդհատ: Մեծ եղեռնը ոչ միայն անհերքելի է, այլ՝ մեր ինքնության մասն է»,- ասել է նա: