երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ․ Սուքիասյանը՝ իր քաղաքապետ դառնալու մասին լուրերին

Ես պետական պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունեմ․ Սուքիասյանը՝ իր քաղաքապետ դառնալու մասին լուրերին

Ես մի բան ասեմ՝ Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը չպետք է էշով ման գա։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական ապարատի աշխատավարձերին և ԱԺ նախագահի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենային՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատելով, որ և՛ նախարարների, և՛ պատգամավորների վարձատրությունը շատ քիչ է:
 
«ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,- ասաց Սուքիասյանը։ Նա նշեց, թե կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող է էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։

 

Անդրադառնալով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին և խոսակցություններին, որ ինքն է ցանկանում դառնալ քաղաքապետ՝ պատգամավորն ասաց, որ ժամանակին նման առաջարկ եղել է․ «Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են»։

Հարցին՝ եթե հիմա առաջարկեն այդ պաշտոնը, կընդունի, նա ասաց․ «Եթե հիմա առաջարկ լինի, հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու են 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչո՞ւ, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»:

  • Կիսվել: