ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես մնում եմ եւ կամ պայքարի մեջ․ ՀՀ երկրորդ նախագահ

Ես մնում եմ եւ կամ պայքարի մեջ․ ՀՀ երկրորդ նախագահ

Ես մնում եմ եւ կամ պայքարի մեջ: Այս մասին երեկ քաղաքացիների հետ հանդիպման ժմանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այո, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, այո առաջնորդելու ենք պայքարը, բայց դա լինելու է վաղն առավոտյան, երեք ժամ հետո, թե մեկ շաբաթ հետո, շատ հեռու չէ այդ ժամանակը, բայց պետք է դա լինի իրավիճակի ճիշտ գնահատականից հետո:

Ինչու առաջին գծի վրա չէի, ամբիոնի վրա չէի, ուղղակի չեզոքացնելու համար այն ամենը, ինչից ինձնից մի մասը կամ վախենում էր կամ կատեգորիկ չէր ընդունում, որովհետեւ քարոզչամեքենան բավական երկար ժամանակ ինձ այդպես էին ներկայացնում:

Մենք հիմա փորձում ենք գնահատել իրավիճակը եւ դա արագ ենք անելու: Եթե այդ թեզը ճիշտ է, եթե մեր ժողովուրդը թմբիրից զարթնել է, եթե վախի արձագանքը պայքարելն է դարձել, ոչ թե  ձեւացնելը, թե մեռած ենք, չկանք, որ մի հատ էլ քացով չավելացնեն, ուրեմն ճիշտ եք, պետք է սկսենք ու սկսենք ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով եւ իսկապես գնանք մինչեւ վերջ: Բայց ես այդ գնահատականը պետք է ունենամ»,-հայտարարեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ հիմա նաեւ աշխատում են մեկ այլ ծրագրի վրա, սակայն չցանկացավ փակագծերը բացել:

  • Կիսվել: