շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը. Սերդար Քըլըչ

Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը. Սերդար Քըլըչ

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը  շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին առատաձեռն օգնության համար։

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- գրել է Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։

Քլիչը նաև  շնորհակալություն է հայտնել  Վահան Կոստանյանին և Ռուբեն Ռուբինյանին իրենց ջանքերի համար․ «Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: