Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ. Սրբազանը՝ դատարանում
«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Մարդկանց 99 տոկոսն ինձ ճանաչում են որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։
Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»,-դատավորի կողմից անձնական տվյալներն ընթերցելուց հետո այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։


