հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
էս մարդիկ կործանել են Բագրատ Սրբազանի շարժումը, կործանել են նաև Սամվել Կարապետյանի շարժումը. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

էս մարդիկ կործանել են Բագրատ Սրբազանի շարժումը, կործանել են նաև Սամվել Կարապետյանի շարժումը. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Վերջին 9-ը տարիներին հազարավոր մարդիկ փողոցներում, տարբեր խնջույքների, հանդիպումների ժամանակ ինձ կանգնեցրել են և ասել՝ մեզ մի բան ասա, դու Նիկոլին լավ ես ճանաչում, Սերժն ու Նիկոլը իրար հե՞տ են, թե՞՝ չէ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ես միշտ ասել եմ, որ նման բան չգիտեմ, ես կարծում եմ դա կոնսպիրացիա է, ապուշ միտք է, և չունեմ նման ինֆորմացիա, անդադար ասում եմ՝ չկա տենց բան։ Եվ հիմա ուզում եմ բոլոր էս մարդկանցից հավաքական ներողություն խնդրել այսօր։ Ինչո՞ւ, որովհետև անդադար այս կասկածները երեկ եկան, կապիտալիզացրեցին։

Ուրեմն, բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ամենաշատ նեղը գցած հարցն այն էր, որ ինքը Սերժ Սարգսյանի նման երրորդ ժամկետ է գնում, որին ինքն է դեմ եղել, որ Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետ և չի կարելի դա, դա լուկաշենկոացում է, դա ադրբեջանացում է, չի կարելի։ Երեկ Սերժ Սարգսյանին հարցրեցին, ասում են՝ Նիկոլը երրորդ ժամկետ է գնում, նայեք ինչ է ասում»,- ասաց Է. Մարուքյանը և միացրեց Սերժ Սարգսյանի ճեպազրույցի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ չի կարծում Փաշինյանը երրորդ ժամկետ է գնում, քնաի որ մնացած երկուսն արտահերթ էին։

ԼՀԿ նախագահն ընդգծեց, որ Փաշինյանը 9 տարի է երկրի ղեկավար է և հիմա գնում է երրորդ ժամկետի և այդ հարցի հիմնավորումը ոչ մի ձևի չի կարողանում տա։

«Ինչ է ինքն արել, Սերժին ասում է՝ մի հատ դու այդ դատերիդ ընթացքում այդ հարցը դզի, մի հատ սվաղի, անցնենք, գնանք։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերն է ստանձնել, սա խայտառակություն է։
Իրենք այսպես ընդիմություն են խաղալու անդադար, որ մի հատե 31 թվին Նիկոլը դառնա վարչապետ, հետո՝ 36 թվին։ Մինչև ճիշտը չխոսանք, չբացահայտենք էս մարդկանց, մինչևիշխանությունը պահող դևերին չգլխատես, գլխավոր դևին չես կարա գլխատես, սա պետք է բոլորը հասկանան։ Էս մարդիկ կործանել են Բագրատ Սրբազանի շարժումը, էս մարդիկ կործանել են նաև Սամվել Կարապետյանի շարժումը»,- ասաց նա։

Է. Մարուքյանը նշեց, որ և Բագրատ Սրբազանին, և Սամվել Կարապետյանին ասել է, որ չլսեն Սերժ Սարգսյանին։

«Հիմա էլ նայում ես երջանիկ, ուրախ։ Օպոզիցիան պարտվել է ընտրությունները, ինչի՞ վրա ես ուրախանում, Սերժ Սարգսյան։ Հա գիտենք, որ մի հատ ֆրակցիա ես ստացել խորհրդարանում խալխի փողերով, այդ ինչի՞ վրա ես ուրախանում։ Նիկոլն ասավ Ռոբերտը նստելու է, Սամվելը նստելու է, Գագոն նստելու է, իսկ Սերժի նստելու վերաբերյալ ոչ մի բան չի ասել։ Դե իմացեք՝ ո՞վ է իր ադվոկատը»,- ասաց ԼՀԿ նախագահը։

  • Կիսվել: