երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. Անդրանիկ Քոչարյան

Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն «կյաժ» չի համարում։

«Ես կյաժ չեմ, սպիտակ եմ ու սպիտակելն անցած ճանապարհ է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա, երբ քննարկվում էր իր հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Երբ ինձ մեղադրում եք, մեղադրեք հստակ, թե ինչ եմ ես ասել ու ինչ եք դուք հասկացել»,-ասաց Քոչարյանը։

ՔՊ-ականը պնդում է՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին չի վիրավորել, մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը։

«Ասել, որ ես լրագրողներին ճնշել եմ... բա  ճնշված լիենին, ինչո՞ւ էին մյուս օրը գալիս ու ինձանից հարցազրույց վերցնում, թող ճնշված մնային, բոյկոտ հայտարարեին»,- նշեց Քոչարյանը։

 

  • Կիսվել: