երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները. ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի նախագահը՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին

Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները. ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի նախագահը՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում։

Նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. ՛՛Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները՛՛:

Ֆրենսիսը նաեւ մտահոգիչ է համարել ստեղծված իրավիճակը:

 

  • Կիսվել: