երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ

Իհարկե, ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ դա կանի, երբ իրեն «հոգևոր առումով բավականաչափ մաքրված» զգա։

Նրա խոսքով՝ այդ շարք պատարագները շատ կարևոր են։ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստվում է շարունակել մասնակցել պատարագներին՝ ընդգծելով, որ ձևակերպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի օրակարգը և հետևելու է դրան։ «Սա կենդանի պրոցես է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրն ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ», - հավելել է Փաշինյանը։

  • Կիսվել: