չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի ու չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի ու չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Դոնալդ Տուսկի հայտարարությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ ԵԺԿ նախագահը մշտապես աջակցություն է հայտնում ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին։

«Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի ու չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կարծում եմ, որ կան ավելի պատշաճ ավելի մասնագիտացված անձինք», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, Դոնալդ Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, ինչը կտրված է իրականությունից։

«Սերժ Սարգսյանի աչքերը իրականությունից կտրված են, սպասում են արդարադատության և ՀՀ քաղաքացիների հետ կապ չունեն», -հավելեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանս` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ։ Տեսակոնֆերանսով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակը, իսկ Դոնալդ Տուսկը, ըստ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության, մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական հետընթացով և կոչ է արել իշխանություններին չճնշել ընդդիմությանը։

  • Կիսվել: