ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդիկ ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ, պետք է ունենան մի փոքր տրամաբանելու տարրական ունակություն՝ նախարար Հարությունյանին դա չի վերաբերվում․ պատգամավոր

Մարդիկ ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ, պետք է ունենան մի փոքր տրամաբանելու տարրական ունակություն՝ նախարար Հարությունյանին դա չի վերաբերվում․ պատգամավոր

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

Նա, մասնավորապես, նշել է․

Ես միամտաբար կարծում էի, որ մարդիկ ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ, պետք է ունենան նվազագույնը՝ մի փոքր տրամաբանելու տարրական ունակություն, բայց արի ու տես, որ մ։

Տարատեսակ, շա՜տ կասկածելի "ֆոնդերից" դուրս եկած այս խիստ տարօրինակ մարդը, որը իսպառ տապալել է իրեն վստահված ոլորտը, կրկին անգամ ապրում է հոգեկան ծանր ցնցումներ ...
Այլ կերպ առայժմ այս պաշտոնիայի մեղմ ասած տարօրինակ պահվածքը բացատրել չի ստացվում։

Փոխանակ սուս ու փուս, գլուխը կախ հրաժարական տա ու աղոթի իր "աստավածներին" որ մարդիկ իրեն շուտ մոռանան, նա կրկին փորձել է իր անպարկեշտությունը և ներքին կոմպլեքսները դուրս բերել, կարճ ասած փորձել է անդրադառնալ կրկին Գագիկ Ծառուկյանին։
Ես չեմ վերարտադրի իր կողմից հնչեցրած հերթական բարբաջանքները, պարզապես հիշեցնեմ, որ ուսանողների վարձերի կրճատման կամ կոմպենսացնելու համար, նա մատը մատին չի խփել, հիշեցնեմ, որ հենց նա է սարսափի մեջ պահում ուսուցիչներին և ԲՈՒՀ֊երի դասախոսներին։
Հիշեցնեմ, որ նա նույնիսկ չկարողացավ կազմակերպել նորմալ և արդար ընդունելություններ ԲՈՒՀ֊երում, հիշեցնեմ որ նա շատ ուղիղ հայկական կրթական համակարգը վերածեց մի կառույցի, որի նպատական է վերածել հայ երեխաներին անդեմ, անսեռ և անհայրենիք մի լպրծուն զանգվածի։


Մի հարց...
Այն, որ նա ամբողջ ժողովրդի աչքի առաջ ոչնչացնում է կրթության, մշակույթի, սպորտի ոլորտները ,դա ի՞նչ... կրկի՞ն Ծառուկյանն է մեղավոր։
Համոզված եղեք, որ ապազգային, հակահայկական, հակապետական գործունեության համար, նա վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիների առջև պատասխան է տալու, դրա մեջ թող ոչ ոք կասկած չունենա...
Իսկ իր շշշաաաաատտտտ պրիմիտիվ փորձերը՝ շեղել մարդկանց իր ոլորտի ծանրագույն պրոբլեմներից չի ստացվի...
Մարդիկ հիմար չեն, մարդիկ շատ պարզ և հստակ գիտեն իր բոլոր մեխքերը։

Մի խոսքով, կրկին և կրկին՝ ֊Դուք հեռանալու եք։
Ինչ ուզում եք արեք ,ինչ ստեր ուզում եք տարածեք, ինչ "կռիշներ"ուզում եք ունեցեք...
Միևնույն է, հաստատ ձեզ ժողովուրդը ԿՍՏԻՊԻ հեռանալ, դրա մեջ գետ մեկ վայրկյան չկասկածեք։

  • Կիսվել: