երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում․ Մելքոնյանը՝ Վարդենիսի համայնքապետի երդմնակալությունը դրսում իրականացնելու մասին

Ես ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում․ Մելքոնյանը՝ Վարդենիսի համայնքապետի երդմնակալությունը դրսում իրականացնելու մասին

Ես գործող քաղաքապետն եմ, ես ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը՝ անդրադառանալով հարցին, թե ինչու էր ոստիկանների հետ շրջում, ներսուդուրս անում համայնքապետարանի շենք, մինչդեռ ավագանու ընդդիմադիր անադամներին թույլ չէին տալիս ներս մտնել, ուստի նրանք երդմնակալության արարողությունն իրականացրին դրսում:

Պարզաբանելով հարցը՝ Մելքոնյանն ասաց. ՛՛Դեկտեմբերի 30-ի խեղկատակությունը դատարանում վարույթ է ընդունվել։ Արձանագրություն չկա, առաջին նիստ չի կայացել երբևէ, ընթացքից կտեսնեք՛՛:

Իսկ խոսելով այն մասին, թե ինչու է  կարմիր բերետավորների հետ շրջում, արդյոք վախենու՞մ է որևէ մեկից՝ նա նշեց, որ ոչ, չի վախենում:

՛՛Եկեք հասկանանք մի բան՝ ՔՊ-ն Վարդենիսում ձայների բացահայտ առավելությամբ հաղթանակ է տարել՛՛,-ասաց նա՝ հորդորելով, իր խոսքով, սադրիչ հարցեր չտալ:

  • Կիսվել: