երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ես իմ ու քաղաքական գործիչների մեղավորությունն եմ տեսնում` երկու օրում հնարավոր էր նրան քշել. Մանուկյանը՝ կառավարության շենքի ներխուժման մասին

Ես իմ ու քաղաքական գործիչների մեղավորությունն եմ տեսնում` երկու օրում հնարավոր էր նրան քշել. Մանուկյանը՝ կառավարության շենքի ներխուժման մասին

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի գիշերը, շատ բնական էր: Ապրի այն ժողովուրդը, որ ոտքի կանգնեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ խոսելով կառավարություն ներխուժած քաղաքացիների մասին:

«Ես իմ ու քաղաքական գործիչների մեղավորությունն եմ տեսնում, որ չեկանք ու տեր չկանգնեցինք: Երկու օրում հնարավոր էր նրան քշել ու վերջացնել ամեն ինչը: Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում թաքնվել: Նա հասկանում էր, թե ինչ պոռթկում կլինի: Նորմալ էր կառավարության շենք մտնելը: Եթե դու տանում ես քո հազարավոր երիտասարդների կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես…

Դեռ պատերազմից երկու շաբաթ առաջ ես զինվորականներին կոչ էի անում վերցնել իշխանությունը, քանի որ պարզ երևում էր դավաճանությունը, դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել: Ապրի այն ժողովուրդը, որ մտավ այդ շենքերը»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նա նշեց,

«Ինչ վերաբերում է «Իսկանդերի» վերաբերյալ ասվածին, ապա մարդ կամ պետք է իձիոտ լինի, կամ՝ թշնամի: Նա մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ: Նա այդ զենքից որևէ բան չի հասկանում:

Ես չգիտեմ՝ նա դիտավորյալ արեց, թե սովորական ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Հետո երևի իր համար նաև նշանակություն ունի, որ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ ու այդկերպ ուզում է ասել, որ վատ զենք է ձեռք բերվել»,-ասաց նա:

Փաշինյանն իր երեկվա հարցազրուցյում, մասնավորապես, ասել էր․

«Գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով։ Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

  • Կիսվել: