հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես իմ կյանքում երբևէ չեմ քծնել. Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի արտահայտության մասին

Ես իմ կյանքում երբևէ չեմ քծնել. Արայիկ Հարությունյանը՝ Քոչարյանի արտահայտության մասին

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, Հարությունյանը նշել է․

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Այո՛, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար»։

Հրապարակ» օրաթերթի հետ հարցազևույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր․

«Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկին, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»։

  • Կիսվել: