շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ես հենց ընենց չեմ հայտնվել էս վիճակում, պատճառ կա. Հովիկ Աղազարյան

Ես հենց ընենց չեմ հայտնվել էս վիճակում, պատճառ կա. Հովիկ Աղազարյան

Ես այդպիսի տեղեկություն չունեմ, քանի որ չեմ շփվում ՔՊ-ական պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ SMS են ուղարկել բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով իրենց կողմ քվեարկությունը նկարեն:

Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ իրավապահ համակարգն արդար կլինի իր նկատմամբ, Աղազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ պաշտպանվել: Անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել: Իհարկե, սա քաղաքական հետապնդում է:

Ես իմ ելույթում ասելու եմ որոշակի բաներ, այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք կար, ինչ-որ պատճառ կար, որ  ես հայտնվեռլ եմ այս վիճակում»:

Նա ընդգծեց, որ առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն է:

Լրագրողների հարցին՝ ավելի լավ չէ՞ր լինի չմերժեր Նիկոլ Փաշինյանին եւ դներ մանդատը եւ չհայտնվեր այս վիճակում, Աղազարյանն արձագանքեց. «Բա ձեր նմաններին ո՞վ պաշտպաներ: Եթե ես որպես պատգամավոր չկարողանամ ինձ պաշտպանել, բա դուք ո՞նց եք պաշտպանվելու վաղը: Ես ժողովրդի ծառան եմ, ես պարտավոր եմ ինքս ինձ պաշտպանել, որպեսզի իմ պաշտպանությամբ նաև պաշտպանեմ ուրիշներին»:

  • Կիսվել: