շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես գտնում եմ, որ հարևանների հետ միայն խաղաղ պայմաններում պետք է ապրել. ՀՀ նախագահի թեկնածու

Ես գտնում եմ, որ հարևանների հետ միայն խաղաղ պայմաններում պետք է ապրել. ՀՀ նախագահի թեկնածու

Ես չեմ պատկերացնում, որ հարևանների հետ կարելի է վիճել, կռվել։ Ես գտնում եմ, որ հարևանների հետ միայն խաղաղ պայմաններում պետք է ապրել։ Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց ՀՀ նախագահօ թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե կրու՞մ է ինքն արդյոք իշխանության ամենամեծ թեզերից մեկը՝ ՛՛խաղաղության դարաշրջանը՛՛:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ խաղաղությունը պարտադրում են, Խաչատուրյանն արձագանքեց․ ՛՛Դա էլ է հնացած թեզ․ ի՞նչ է նշանակում՝ խաղաղությունը պարտադրում են, չեմ կարծում, որ դա կարևոր գործոն է՛՛:

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում այսօր պաշտոնապես առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

 

  • Կիսվել: