չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եկել եմ, որպեսզի չկարծեք, թե վախենում եմ ինչ-որ բանից. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Եկել եմ, որպեսզի չկարծեք, թե վախենում եմ ինչ-որ բանից. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ծանուցում է ստացել՝ որպես մեղադրյալ ներկայանալ դատարան, որը սխալ է:

«Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով: Կարող էի ընդհանրապես չգալ: Եկել եմ, որպեսզի չկարծեք, թե վախենում եմ ինչ-որ բանից: Արդեն քանի տարի է՝ դատարանների հետ շփվում եմ: Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ՝ դահլիճում: ես այստեղ եմ և խնդրում եմ, որպեսզի շտկվի սխալ որակումը», -նշեց Քոչարյանը:

Դատավորն էլ հայտարարեց, որ մի քանի րոպեից այդ մասով դատարանը պարզաբանում կտա:

«Երբ շտկեք, ես հետ կգամ այստեղ, տվյալ դեպքում խնդիր չունեմ այստեղ նստելու: Մինչև դուք շտկեք ես կգնամ ուրիշ տեղ կնստեմ  կամ ընդհանրապես լքեմ այս վայրը: Ընդհարապես այս դատական գործը սկսվել է շատ լուրջ խախտումներով, ուղղակի բռնաբարվում է օրենքը, վերսկսելը գոնե սկսեք այնպես, որ նման խնդիրներ չառաջանան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց դահլիճ, որտեղից շարունակեց հետևել դատական նիստին:

  • Կիսվել: