ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես չեմ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին երբևէ ընտրել վարչապետ. Ռուբինյան

Ես չեմ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին երբևէ ընտրել վարչապետ. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ ապշած է լրագրողների հարցերից:

՛՛Ես մտածում էի, որ հետաքրքվելու են՝ ի՞նչ վիճակ է սահմաններին, ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում, ինչո՞վ կարող են օգնել իրենք և այլն, բայց լրագրողները հետաքրքրվում էին՝ արդյոք միանալու՞ ենք իմպիչմենտի գործընթացին, բայց պատասխանեմ՝ ոչ, ես չեմ պատրաստվում երբևէ Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ: Կա աքսիոմատիկ ճշմարտություն, երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ և անհրաժեշտ է ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է՛՛,-նշեց նա:

Ըստ նրա՝ սա չհասկանալու համար պետք է կա՛մ լինել դավաճան, կա՛մ տրվել էմոցիաներին, բայց հնարավոր է, որ մեր հանրության ընդդիմադիր զանգվածի մոտ հարցեր առաջանան՝ ի՞նչ անել, եթե մենք չենք համակրում իշխանությանը:

՛՛Պետք չէ համախմբվել մեր շուրջ, պետք է համախմբվել պետականության շուրջ: Պետք է համախմբվել պետականության շուրջ այն նույն պատճառով, որ պատճառով ես 2016 թվականին համախմբվել եմ պետականության շուրջ, բայց ես Սերժ Սարգսյանին ամենևին լավ չէի վերաբերվում, բայց վայրկյան անգամ միտք չի առաջացել Սերժ Սարգսյանին մեղադրել Ղարաբաղի վրա տեղի ունեցող հարձակման մեջ՛՛,-հավելեց Ռուբինյանը:

  • Կիսվել: