հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիային բարեկամ երկիր չի համարում։ Այս մասին նա ասել է «Ազատության» եթերում՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պե՞տք է երկխոսություն սկսի Անկարայի հետ, թե՞ ոչ:

«Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, դրա վառ ապացույցներից եղել է թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե, երբ արտգործնախարար Նալբանդյանը ամբոխի միջով շարժվում էր ու փորձում էր Էրդողանին թուղթ փոխանցել։ ՀՀ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստաննն է»,-ասել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ  անձնապես Թուրքիային բարեկամ երկիր չի համարում. «Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր, քանի դեռ ինքը չի ապացուցել իր բարեկամ լինելը»:

Հարցին՝ թշնամի կանվանեի՞ք, պատասխանել է. «Հաստատ բարեկամ չէ»։

  • Կիսվել: