երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես չեմ հանձնել հողերը, դրա համար է եղել պատերազմ. Նիկոլ Փաշինյան

Ես չեմ հանձնել հողերը, դրա համար է եղել պատերազմ. Նիկոլ Փաշինյան

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին:

՛՛Ինձ մեղադրում են, որ ես հանձնել եմ հողերը, դա անհիմն մեղադրանք է, բայց կա լեգիտիմ մեղադրանք՛՛,-ասաց նա:

Վարչապետը նաեւ հավելեց. ՛՛Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, եւ դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Եթե որեւէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ տարածքները, որ պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ մեղադրանքը, որ ես հանձնել եմ հողերը, անհիմն է: Ընդհակառակը, ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ: Չեմ հանձնել, որովհետեւ... իսկ ի՞նչ են ստանում դրա դիմաց. ըստ էության՝ ոչ մի բան՛՛:

 

 

 

  • Կիսվել: