երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վալերի Բուայեն հայտարարել է, որ չի ցանկացել վիրավորել Ադրբեջանը, նա ընդամենը այդ երկրի մասին ասել է ճշմարտությունը. ո՞վ է անվանում հայերին «հաչող շներ»

Վալերի Բուայեն հայտարարել է, որ չի ցանկացել վիրավորել Ադրբեջանը, նա ընդամենը այդ երկրի մասին ասել է ճշմարտությունը. ո՞վ է անվանում հայերին «հաչող շներ»

ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն անդրադարձել է իր հայտարարությանը Ադրբեջանի դեսպանի հասցեին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես չէի ցանկանում վիրավորել այն երկիրը, որը նա ներկայացնում է, ես ուղղակի ասել եմ ճշմարտությունը: Ո՞ր երկիրն է սպառնում Ֆրանսիային, ո՞վ է սպառնացել նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին նրա՝ Արցախ այցելության համար, ո՞վ է ռումբեր նետել Արցախի խաղաղ բնակչության և մշակութային կոթողների վրա, ո՞ր երկիրն է օգտագործել հայերի դեմ արգելված զինատեսակներ, ո՞ր երկիրն է հրաժարվում վերադարձնել ռազմագերիներին, ո՞ր երկիրն է հայերին կոչում ՛՛հաչող շներ՛՛, ո՞ր երկիրն է ուղարկել Արցախ ջիհադի մուսուլման ահաբեկիչների, ո՞ր երկիրն է սպառնում խաղաղությանը՝ գրոհելով Հայաստանի սուվերեն տարածքը՝ Ադրբեջանը և Թուրքիան:

Սա է այն ամենը, ինչ ես ուզում էի հիշեցնել այս առավոտ Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի նիստի ժամանակ՛՛:

 

  • Կիսվել: