հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես ատում եմ հայ ժողովրդի խեղճությունը, մենք մեր լացը պետք է հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան

Ես ատում եմ հայ ժողովրդի խեղճությունը, մենք մեր լացը պետք է հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր լացը պետք է հաղթահարենք, մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Այս մասին այսօր Սիսիանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես Մեխակի հետ, բոլոր «մեխակների» հետ այդ կռիվն ունեմ, որովհետև ես էլ Մեխակի նման մի տղա եմ՝ ծնված Իջևանի մի սովորական ընտանիքում, որին անընդհատ ասել են, որ մեջք պետք է ունենալ, վիզ ծռել: Բայց Աստծո օգնությամբ, հավատալով Աստծուն… մենք պետք է հավատանք ինքներս մեզ, իրար հավատանք, որովհետև ապացուցել ենք, որ ուժեղ ենք։

Ոչինչ, թող այդ ճանապարհին սխալվենք, հազար անգամ ներողություն կխնդրենք: Ես ուզում եմ հարյուր հազար անգամ ներողություն խնդրել ում, որևէ ակնարկով, խոսքով նեղացրել եմ, վիրավորել: Ներողություն եմ խնդրում, բայց ձեր խեղճության դեմ կռիվ եմ տալու, պատերազմ եմ տալու, ես վիզը ծուռ ՀՀ քաղաքացի չեմ ուզում տեսնել: Ես ատում եմ խեղճությունը, հայ ժողովրդի խեղճությունը: Հայ ժողովուրդը պետք է խեղճ չլինի»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հիմա քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին դրոշ են դարձրել.

«Բա այ խելոքներ, Մեխակը ձեր իշխանության ժամանակ է ծնվել, մեծացել ու տուն կորցրել: Ինչո՞ւ այդ հարցը չեք լուծել: 50 անգամ հայտարարել էր աղետի գոտի հասկացությունը վերացնելու մասին: Ինչո՞ւ չեք վերացրել: Ինչո՞ւ է Մեխակն այդ առողջական վիճակին:

Ես տվյալներ ունեմ մեր սերնդի առողջական վիճակի մասին: Ձեր իշխանության օրոք են այդ երեխաները ծնվել մեծացել: Եկեք տեսնենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեն մինչև 20 տարեկանները: Դա է ձեր իշխանության գնահատականը», նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: