հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով ՀՀ ինքնիշխանությունը. Թրամփ

Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով ՀՀ ինքնիշխանությունը. Թրամփ

Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը: 35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

Նա խոսել է ՛՛Թրամփի երթուղու՛՛ մասին՝ ասելով. ՛՛Ես չէի խնդրել, բայց մեծ պատիվ է ինձ համար, որ երթուղին կրելու է իմ անունը։ Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը: Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը՛՛:

Թրամփը հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առևտուրը և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները:

  • Կիսվել: