ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

2023 թ. հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Հայաստանում կատարած այցի շրջանակում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

  • Կիսվել: