հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երկու ուսուցիչ են զոհվել ԴԺՀ-ում դպրոցի ռմբակոծության ժամանակ

Երկու ուսուցիչ են զոհվել ԴԺՀ-ում դպրոցի ռմբակոծության ժամանակ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքում դպրոցի շենքի գնդակոծության հետևանքով երկու ուսուցիչ են զոհվել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոն:

«Թիվ 50 դպրոցի ռմբակոծության արդյունքում երկու ուսուցիչ է զոհվել»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram ալիքում։Ավելի վաղ Պրիխոդկոն հայտնել էր, որ դպրոցը արկի ուղիղ հարված է ստացել։

ԴԺՀ-ից հայտնել են նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռմբակոծության հետևանքով Դոնեցկում վնասվել է մասնագիտացված մանկան տունը։

Գորլովկան 2014 թվականից ի վեր գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ, գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս: Քաղաքի տարածքում գտնվում են ածխարդյունահանող ձեռնարկություններ և «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը։

Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն քաղաքներից մեկն է։ Այս պահին Գորլովկայի ամենահաճախ ռմբակոծվող հատվածները քաղաքի արվարձաններում գտնվող Զայցևո ավանն է և Գագարինի անվան ու 6/7 հանքային ավանները։ Դոնբասի հակամարտությունից առաջ Գորլովկայի բնակչության թիվը հասնում էր ավելի քան 250 հազար մարդու։

  • Կիսվել: