շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկու կողմերին կոչ ենք անում խուսափել այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Երկու կողմերին կոչ ենք անում խուսափել այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող միջադեպերը կարող են խարխլել կողմերի միջև այդքան անհրաժեշտ վստահությունը և վերջին երկու տարում արձանագրված առաջընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում նման կարծիք է հայտնել Բրազիլիայի ներկայացուցիչը:

«Երկու կողմերին կոչ ենք անում խուսափել այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի և հարվածի տակ կդնեն քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Բարձր ենք գնահատում ուժի գործադրման դադարեցմանն ուղղված՝ տարածաշրջանային երկրների ջանքերը»,- հավելել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: