Երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ պատրաստվում է կամ ուզում է էսկալացնել իրավիճակը. վարչապետ
«Երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ պատրաստվում է կամ ուզում է էսկալացնել իրավիճակը, եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն պետք է շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, որոշակիորեն փորձեն աջակցել մեկը մյուսին՝ այդ երևույթներն ավելի լավ հասկանալու համար»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են, ընդ որում՝ նաև դե յուրե. «Սահմանային միջադեպերի հետ կապված վերաբերմունքը և ընկալումը պետք է փոխվի, մենք գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները: Երբ այդ աշխատանքն արդյունք կբերի, արդյունքը կտեսնեն բոլորը: Այն, ինչ ունենք արձանագրած որպես հաջողություն, այդ ամենի մասին բոլորը գիտեն, այն, ինչը որ դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ գիտեն»: