երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրաշարժից անմիջապես հետո  Գյումրու համայնքապետը  արտահերթ խորհրդակցություն է հրավիրել

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել

Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

 Անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։
Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: