երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ծաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը, հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը: Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը:

Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: