հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քոչարյանը ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել՝ երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել․ Բաբաջանյան

Քոչարյանը ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել՝ երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի առջև երկու խոշոր մարտահրավեր կա՝ արտաքին և ներքին։ ԱՄՆ-ի, ուժային այլ կենտրոնների հետ համագործակցությունը կարող է դառնալ Ադրբեջանին զսպելու միջոց։ Ո՞վ է չեզոքացնելու ներքին սպառնալիքը։ Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում՝ շատ լավ հասկանալով, որ չունի հանրային աջակցություն և վստահություն։

Նրա հետ հանցակից ԱԳ նախարար Օսկանյանը օրերս հանդես եկավ հակիրճ վերլուծությամբ՝ որի եզրահանգումը հետևյալն էր՝ Հայաստանը նոր բանակցողի կարիք ունի՝ անթաքույց ակնարկելով, որ պետք է սկսել գործող իշխանության հեռացման գործընթաց։

Ինչի՞ վրա է նոր շարժման դրոշը վերցնելու պատրաստակամություն հայտնած Քոչարյանի հույսը, եթե ոչ երկրում քաոս, սպանություններ, ահաբեկչություն տարածելը։ Քոչարյանը ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել։ Երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել։ Նոր դատախազ ունեք, կամք ունեցեք, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք արտաքին սպառնալիքները չեզոքացնելու վրա»։

  • Կիսվել: