երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով․ ՌԴ ԱԳ նախարար

Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով․ ՌԴ ԱԳ նախարար

Ելնում ենք այն հանգամանքից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ առանձին ուշադրություն է դարձվել Անդրկովասում խաղաղության և կայունության հաստատմանը և մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը:

«Պայմանավորվել ենք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում փոխադարձ խնդրահարույց հարցերի վերացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ուղղված հայ գերիների վերադարձի, ինչպես նաև ակականպատման քարտեզների փոխանցման հարցերի վերջնական կարգավորմանը: Հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկիի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը: Կարծիքներ ենք փոխանակել նաև հայ-ադրբեջանբական սահմանին՝ Լենռային Ղարաբաղի հակամարտության գոտու սահմաններից դուրս,  ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՌԴ նախագահի նախաձեռնությունն այս հարցով լավ հայտնի է: Այսօր քննարկել ենք՝ ինչպես ապահովել դրա արագ իրագործումը:  Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասել է Լավրովը:

Ռուս նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը «գոհ է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից, որն ընթանում է երեք երկրի փոխվարչապետերի նախագահությամբ»:

«Ապաշրջափակումը նպաստելու է ոչ միայն տնտեսական աճին Անդրկովկասում, այլև ապահովելու է առավել հուսալի հիմքեր ողջ տարածաշրջանի ծաղկման և քաղաքական կարգավորման համար: Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից»,- հավելել է Լավրովը:

  • Կիսվել: