հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Երևանյան երկխոսության» բացմանը հնչած ելույթների հիմնական շեշտադրումները

«Երևանյան երկխոսության» բացմանը հնչած ելույթների հիմնական շեշտադրումները

«Երևանյան երկխոսության» բացմանը հիմնական ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ հատուկ հյուրի կարգավիճակով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
 
Նիկոլ Փաշինյան․ «Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ուղին անցնում է Հայաստանով՝ դիրքավորելով մեզ որպես կարևոր կամուրջի շուկաների և տարածաշրջանային կայունության համար։
 
«Խաղաղության խաչմերուկ» և «ԹՐԻՓՓ» նախագծերի միջոցով մենք խթանում ենք գլոբալ փոխկապակցվածությունը և համատեղ բարգավաճումը»:
 
Էմանուել Մակրոն․ «Ինձ համար հաճելի է «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովին մասնակցելն ու իմ վստահությունն ու աջակցությունը հայտնել այն ուղուն, որով ընթանում է Հայաստանը»։
 
Ալեն Բերսե․ «Ուրախ եմ ելույթ ունենալ «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Ժողովրդավարական անվտանգությունը դուրս է գալիս «կոշտ» և «փափուկ» անվտանգության միջև եղած հնացած բաժանումից։ Այսօր մեզ անհրաժեշտ է անվտանգություն՝ հիմնված այնպիսի հաստատությունների վրա, որոնց մարդիկ կարող են վստահել»։
 

  • Կիսվել: