երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Երևանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, նորը չի ուղարկել դեռ. Կոստանյան

Երևանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, նորը չի ուղարկել դեռ. Կոստանյան

«Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա հայտնեց, որ Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», - նշեց ԱԳ նախարարի տեղակալը։

  • Կիսվել: