երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը. Լավրով

Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը. Լավրով

Ռուսաստանի համար դժվար է հասկանալ, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի համոզմամբ՝ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն վերջնական և ամբողջական կարգավորման համար:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում»։

Լավրովն ընդգծել է, որ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։

 

  • Կիսվել: