ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել

Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել

Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նա նշեց, որ առաջարկն արվել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։

Նա հիշեցրեց Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման եւ դրա ժամանակ ընդունված հայտարարության մասին։ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է տվյալ հայտարարության դրույթների կատարումը։

 

  • Կիսվել: