երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանը պատրաստ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ՝ իրավահավասարության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա. Միրզոյան

Երևանը պատրաստ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ՝ իրավահավասարության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա. Միրզոյան

Երևանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բաքվի հետ իրավահավասարության և ուժի չկիրառման հիման վրա: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը  

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի Հանրապետությունը քանիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության ճանապարհային քարտեզ են: Ադրբեջանը չի կատարում հրադադարի մասին համաձայնագիրը, ինչի ապացույցն է նախ և առաջ բոլոր ռազմագերիների և այլ պահված անձանց անհապաղ վերադարձի չիրականացումը՛՛։

Միրզոյանը Բաքվին մեղադրել է Հայաստանի տարածք ներխուժելու ու տարածքային կեղծ պահանջներ ներքաշելու համար՝ հավելելով, որ հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը:

  • Կիսվել: